Ընդամենը մի քանի րոպե է, ինչ Սյունիքի մարզպետի պաշտոնում հայտարարվել է Վահե Հակոբյանի անունը, սակայն արդեն իսկ կան մարդիկ, ովքեր քննադատում ու վարկաբեկում են Վահեին:
Ես ուզում եմ ասել, որ ո՛չ նա, ո՛չ էլ նրա հայրը` Մաքսիմ Հակոբյանը, օլիգարխներ չեն: Մաքսիմ Հակոբյանը աշխատավոր հայ մարդ է, ով կործանման եզրին գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատ»-ը ոտքի կանգնեցրեց ու այն դարձրեց Հայաստանի թիվ մեկ հարկատուն` ապահովելով բազմաթիվ աշխատատեղեր, իսկ Վահեն սեփական ուժերով կրթություն ստացած, սեփական գիտելիքներով թեկնածուական ու դոկտորական կոչումները պաշտպանած, սեփական ուժերով իր քաղաքական կարիերան կերտած երիտասարդ գործիչ է, ով, վստահ եմ, որ ծառայելու է Սյունիքին ու սյունեցուն: 
Եկեք ժամանակ տանք Վահե Հակոբյանին, նոր քննադատենք ու վարկաբեկենք նրան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել