Հայկական շոու բիզնեսի ամենաանմիջական երգչուհին` Հասմիկ Կարապետյանն, այսօր նշում է իր ծնունդը: Չնայած  լրացավ երգուհու 36 ամյակը, սակայն նա իրեն ավելի երիտասարդ է զգում.«Երբ ինձ հարցնում են, ասում եմ  26  տարեկան եմ: Թող անհամեստություն չթվա, բայց ես կարծում եմ, որ իմ տարիքից փոքր եմ երևում: Կարծում եմ կան մարդիկ, ովքեր չմեծացող տեսակին են պատկանում, իսկ ես ինձ այդ կարգին եմ դասում»,- ArmStar.am-ի հետ զրույցում ուրախությամբ նշեց երգչուհին:  

Հասմիկն այսօր իր օրը սկսել է աշխատանքային զբաղվածությամբ, նա  վարել է «Առավոտը Շանթում» ծրագիրը, իսկ  ավարտից հետո գործընկերներն անակնալ են մատուցել երգչուհուն` տորթի, շամպայնի, փուչիկների տեսքով:

Երգչուհին շնորհավորանքներ էր ստանում դեռ երեկվանից, որոնց շարքում կային նաև անհավանական շնորհավորանքեր.«Զարմանալի էր, որ կային այնպիսի մարդիկ, ովքեր, ըստ տրամաբանության, չպետք է հիշեին իմ ծննդյան օրը, բայց հիշել էին»,-նշեց Հասմիկը:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել