ոստիկանները բռնի ուժ են կիրառում. տարել են Վարդգես ԳասպարիինJfhr.am-ը գրում է.

Ոստիկանները բերման են ենթարկել Վարդգես Գասպարիին, ով Հարսնաքար ռեստորանի մոտ ի նշան բողոքի պառկել էր գետնին: Նրան ոստիկանության բաժին են տեղափոխել հենց պառկած տեղից` ոտքերից ու ձեռքերից բռնած քարշ տալով: 

Այս պահին ոստիկանները բռնի ուժով հեռացնում են նաև Հարսնաքար ռեստորանային համալիրի մոտ բողոքի ակցիա իրականացնող մոտ երկու տասնյակ ցուցարարներին: 

Դեպքի վայր է ժամանել նաև մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խումբը:   

Ոստիկանությունը ցուցարարներին տեղեկացրել է, թե նամակ է ստացել Հարսնաքարի տնօրինությունից, որով տեղեկացնում են, թե քաղաքացիներն իրենց բողոքի ակցիայով խանգարում են տոնակատարությունների անցկացմանը:   

Վահե Ավետյան հասարակական շարժման անդամները և այլ քաղաքացիներ այսօր ժամը 19:30-ին Ո՛Չ Հանցաքարի «հարսանիքներին»  բողոքի ակցիա են անցկացնում Հարսնաքար ռեստորանի մոտ: բողոքի ակցիայի մասնակիցները նշում են սակայն, որ իրենք էլ իրացնում են իրենց իրավունքները` խախտելով իրենց տեղաշարժի իրավունքները:   

«Չի կարելի տոնախմբություններ անցկացնել այնտեղ, որտեղ դեռևս չի չորացել ՀՀ զինված ուժերի սպա, ռազմական բժիշկ, սպանված Վահե Ավետյանի արյունը», ասում է Վահե Ավետյան հասարակական շարժման խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել