Aysor.am-ը գրում է.
Ոմանք հրաժարվում են հանգստի մեկնել երեխաների հետ: Եթե ընտանիքում փոքրիկ երեխա կա, ապա պետք չէ հրաժարվել հանգստից: Առաջին անգամ փոքրիկի հետ հանգստի մեկնողները պետք է ուղղակի հետևեն մի քանի խորհրդի:
Երկրի սահմաններից դուրս գալուց առաջ՝ հիշեք, որ պետք է վերցնել երեխայի ծննդականն ու արտասահման մեկնելու անձնագիրը: Հագուստ վերցնելուց առաջ նկատի ունեցեք, որ եղանակային փոփոխություններ կարող են լինել:
Ճանապարհ գնալուց առաջ երեխայի համար ջուր և ուտելիք վերցրեք: Հանգստի մեկնելուց անմիջապես առաջ խորհուրդ չի տրվում երեխային կերակրել նոր ճաշատեսակներով: Ձեզ հետ փոքրիկ դեղատուն վերցրեք՝ ջրածնի պերօքսիդ, խոնավ անձեռոցիկներ, վիրակապ, ցավազրկող, ջերմիջեցնող միջոցներ: Պայուսակի գրպաններից մեկում ունեցեք պոլիէթիլենային տոպրակներ, այն դեպքի համար, եթե երեխան փսխի:
Վերցրեք երեխայի սիրելի խաղալիքները: Եթե պատրաստվում եք ուղևորվել գնացքով, ապա խորհուրդ է տրվում կուպե-վագոնի տոմս գնել: Երեխայի համար նոր խաղալիքներ գնեք, ցանկալի է չափերով փոքր, նա կարող է որոշ ժամանակ զբաղվել դրանցով: Եթե երեխան մինչև 5 տարեկան է, ապա անհրաժեշտ է վերցնել գիշերանօթ: Կարող եք վերցնել նաև մանկասայլակ:
Գլխավորը՝ ճանապարհի համար հանգստություն վերցրեք: Մի նյարդայնացեք, եթե որևէ բան մոռացել եք: Երեխան կզգա Ձեր նյարդային վիճակը և կսկսի տրտնջալ: Մոռացված իրը կարող եք գնել հանգստավայրում, ի վերջո հիշեք, որ անմարդաբնակ կղզի չեք գնում: