Մերօրյա Հայաստանը՝ կանանց աչքերովAravot.am-ը գրում է.

Այսօր ՆՓԱԿ-ում մեկ խմբակային ցուցահանդեսում ներկայացվեց մերօրյա Հայաստանը ներկայացնող տասը կին լուսանկարիչների կարևոր և լավագույն վավերագրական աշխատանքները: Ինչպես ցուցահանդեսի կազմակերպիչ եւ մասնակից Նազիկ Արմենակյանն ասաց, ներկայացված տեսաշարերի տեւողությունը տատանվել է 10-15 րոպեի սահմաններում,  հիմնականում դոկումենտալ եւ վավերագրական ֆիլմեր: «Քանի որ մենք տեսնում են, որ Հայաստանում կանայք շատ ակտիվ են, բավականին հաջող լուսանկարում են, խորը եւ հետաքննական նախագծերի վրա են աշխատում, որոշեցինք, որ հետաքրքիր կլինի կանանց միավորել»,- ասաց նա:

Մասնակիցները փորձել են ներկայացնել այն Հայաստանը, որն իրականում կա: «Քանի որ մենք ինքներս կանայք ենք, մայրեր եւ դա ասոցացվում է մեր երկրի այն խորհրդանիշի հետ, որ կոչում ենք Մայր Հայաստան, որոշեցինք վերցնել այդ խորագիրը, բայց մի փոքր այլ կերպ ներկայացնենք մեր Մայր Հայաստանը»,- նշեց Նազիկ Արմենակյանը: Ցուցահանդեսի համակարգողն ազգությամբ բուլղարացի, այժմ Նյու Յորքում բնակվող Սվետլանա Բաչելանովան է, ով նաեւ զարմացել էր, որ Հայաստանի նման փոքր երկրում կարող են լինել այսքան ուժեղ եւ հետաքրքիր ֆոտոլրագրողներ:

Նշենք, որ սկզբում եղել են երեսուն մասնակիցներ, որոնցից ընտրվել է տասը՝ Փիրուզա Խալափյան, Հասմիկ Հայրապետյան, Սառա Անջարգոլյան, Նազիկ Արմենակյան, Նելլի Շիմշյան, Քնար Բաբայան, Անահիտ Հայրապետյան, Մերի Աղախանյան, Իննա Մխիթարյան, Անուշ Բաբաջանյան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել