1in.am-ը գրում է.

Ավստրալիայում գողացել են կոալա, որը երկրում հայտնի էր նրանով, որ մի քանի ամիս առաջ ներկայացվել էր Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզին: Վերջինս Ավստրալիա էր ժամանել՝ մասնակցելու Էլիզաբեթ 2-րդի գահակալման 60-ամյակի տոնակատարություններին: Չարլզը լուսանկարվել էր Կաոյի հետ: 

Թե ով է կանգնած գողացված Կաո անունով կոալայի գողության հետևում՝ դեռ հայտնի չէ: 

Հայտնի չէ նաև՝ պատրաստվո՞ւմ է արդյոք ոստիկանությունը որոնել չարագործին: 

Ինչպես հայտնում է The Advertiser-ը, հուլիսի 3-ի երեկոյան կոալան վերադարձրել են նրա տիրուհու՝ Ռեյ Քեմփբելի տուն, սակայն, ինչպես հայտնել է կինը, նա չի տեսել, թե ովքեր են վերադարձրել այն: 

Կաոյի անհետացման մասին հայտնի էր դարձել նրան վերադարձնելուց մի քանի ժամ առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել