Ինչ անել, եթե երեխան քնելու ժամանակ խնդրում է չանջատել լույսը կամ գիշերվա կեսին գոռալով եւ լաց լինելով վազում է ծնողների սենյակ: Առաջին հերթին, իհարկե, դուք պետք է պարզեք վախի պատճառը, կատարեք «բացատրական» աշխատանք, աղոթեք երեխայի հետ միասին: Բայց սա միայն, այսպես ասած, շտապ օգնությունն է: Բայց ահա օգնել ձեր երեխային սովորելու, թե ինչպես պետք է հաղթել վախի զգացումը, խորհուրդ ենք տալիս օգտագործել հետեւյալ ցուցումները:

Ընտրելով դաստիարակման մեթոդները` անհրաժեշտ է հաշվի առնել, որ վախը ակամա ու անգիտակից բնույթ ունի, այնպես որ չի կարելի երեխային պարզապես արգելել վախենալ:

Քանի որ երեխան դեռեւս չի կարող վերահսկել իր վարքը եւ ինքնակառավարել իրեն, խոսքերով համոզելը անօգուտ է:

Չի կարելի պատժել երեխային: Եթե ​​ծնողները իմանային, որ դրանով իրենց երեխայի համար մայրը գիշերը երբեմն դառնում է Բաբա Յագա, իսկ դաժան հայրը` Բառմալեյ, ապա շատ ավելի զգույշ կընտրեին դաստիարակման մեթոդները:

Անընդունելի է վախեցնել երեխային, նույնիսկ հոգ տանելով իր անվտանգության համար:

Շատ կարեւոր է չչարաշահել հեքիաթների ընթերցումը եւ ֆիլմերի դիտումները:

Հիշեք, որ յուրաքանչյուր երեխա կարող է ոչ միայն սովորել, թե ինչպես կառավարել վախի զգացմունքները, այլեւ հաջողությամբ հաղթահարել այն: Օրինակ` կռվարարին, ումից երեխան վախենում է, կարելի է տալ արժանի հակահարված, այլ ոչ թե փախս տալ նրա առաջ:

Եթե ​​երեխան վախենում է մթությունից եւ սահմանափակ տարածքից, պետք է միացնել լամպի լույսը, բացել դուռը եւ որոշ ժամանակ չթողնել, միասին լինել նրա հետ:

Որպեսզի երեխայի համար սարսափելի չլինի քնելը, մահճակալին դրեք սիրած խաղալիքը:

Ավելի մեծ երեխաներին կարելի է նրբորեն եւ մեղմ ամոթանք տալ, օրինակ` «Դու պետք է ամաչես. քեզ պահում ես փոքրիկ վախեցած կատվի նման»:

Փորձեք «խաղալ», փոքրիկին վախեցնող դեպքը հատուկ խաղում օգտագործել, որտեղ սարսափելին կթվա ծիծաղելի կամ չնչին մի բան: Օրինակ` եթե երեխան վախենում է շներից, խաղացեք սահմանապահ, կամ թող խաղալիք շունը  «պատմի»` ինչպես էր ցավում, երբ երեխան փախչում էր նրանից, բայց նա այնպես էր ուզում իսկական ընկեր ունենալ: Եթե ​​երեխան վախենում է մթությունից, հետախույզ խաղացեք նրա հետ մութ սենյակում, եթե վախենում է բժշկից` հիվանդանոցում: Գլխավորը հետաքրքիր, գրավիչ խաղում համոզել երեխային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել