Հիշու՞մ եք էս գրառումս։ Ուրեմն սրա շարունակությունն ա դուրս եկել :))։ 

Էնպես է ստացվել, որ ներկա պահին քոլեջում նորից ֆիզիկայի դասախոսի թափուր տեղ կա, որին ընտրելու համար պիտի էլի հանձնաժողով հավաքվի, հարցազրույց անցկացվի և այլն։ Հիմա էս եկող երկուշաբթի պիտի անցկացնեն հարցազրույցը, մեկ էլ էսօր ամուսինս նամակ է ստանում, որը միաժամանակ ուղարկվել է հանձնաժողովի բոլոր անդամներին Բազմազանության պահպանման գրասենյակի (հա, էդպիսի գրասենյակ էլ ունեն) տնօրեն հանդիսացող մի կնոջից։ Նամակում տիկինն իր մտահոգությունն է հայտնում այն մասին, որ հանձնաժողովի անդամների շարքում իգական սեռի ոչ մի ներկայացուցիչ չկա (սեռական խտրականության խայտառակագույն դրսևորում), ու որ եթե մինչև երկուշաբթի այդ բազմազանությունը չապահովվի, ապա իրենք ստիպված կլինեն հետաձգել հարցազրույցը, մինչև որ պահանջվող բազմազանությունն առկա լինի։

Հիմա էլ, դե, արձակուրդ է։ Թեև քոլեջում դասեր կան, բայց անհամեմատ ավելի քիչ են, դասախոսների մեծ մասն արձակուրդի մեջ է։ Էս խեղճերն էլ ունեն–չունեն՝ ընդամենը երեք կին դասախոս ունեն. մեկը երիտասարդ չինուհի է, որն արձակուրդին մեկնել է Չինաստան, մյուսը մի զառամյալ կին է, որը միայն դասավանդում է ու այլ նախաձեռնությունների չի մասնակցում հասկանալի պատճառներով, երրորդն էլ մի սևամորթ միջահասակ կին է (նախորդ թափուր տեղի համար վերջապես ձեռք բերված, իր տեսակի մեջ միակ և անգնահատելի գտածոն), որը, փաստորեն, միակ հույսն է մնացել. մնում է՝ կարողանան համոզել, որ մասնակցի հանձնաժողովին։ Եթե համոզեցին, մի զարկով երկու նապաստակ խփած կլինեն՝ կապահովեն թե՛ սեռական, թե՛ ռասայական բազմազանությունը :D։ Բազմազանության պահպանման գրասենյակի տնօրենն էլ երևի կրկնակի բավարարված կզգա իրեն :))։

Չէ, բայց ասեք, որ սրանք լրիվ են խանգարված...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել