
Shamshyan.com-ը գրում է.
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաաակաշվիլին, անդրադառնալով երկրում նախագահական ընտրությունների օրվա փոփոխության մասին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի արած հայտարարությանը, ասել է, որ վարչապետը բացարձակապես անտեղյակ է երկրի օրենքներից: «Այսօր Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ցույց տվեց օրենքներից՝ իր բացարձակ անտեղյակ լինելը: Պարզվում է, որ ես հոկտեմբերի 31-ը և 27-ը ընտրել եմ նրա համար, որպեսզի ևս 3 օրով երկարաձգեմ նախագահի իմ պաշտոնավարության ժամկետը: Ցանկանում եմ ասել նրան, որ նա ալարում է կարդալ օրենքները, իսկ նրանցում գրված է, թե երբ է ավարտվում նախագահական ժամկետը: Այն ավարտվում է նոր նախագահի երդմնակալության պահին: Այդ ժամկետը որոշված է և չի կարող փոփոխության ենթարկվել իմ կողմից»,-ասել է Սաաակշվիլին:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ