
Emedia.am-ը գրում է.
Հուլիսի 4-ին հանրապետության տարածքի մեծ մասում կդիտվի ամպոտ եղանակ, ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Տեղատարափ, հատկապես առատ տեղումներ են սպասվում արևելյան շրջաններում, տեղ-տեղ հնարավոր է սաստիկ քամի 18-20մ/վրկ, մեծ է կարկուտի հավանականությունը: Օդի ջերմաստիճանն անփոփոխ կլինի: Տաթևում եղանակն առայժմ անբարենպաստ է այցելության համար, սակայն տեղեկացնում ենք, որ արդեն հուլիսի 6-ից այստեղ կհաստատվի առանց տեղումների, ջերմ և արևային եղանակ: Երևանում հուլիսի 4-ին առավոտյան առանց տեղումների, օրվա երկրորդ կեսին կդիտվի ամպամածության ավելացում, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամի` 12-15մ/վրկ: Գիշերը +15+17, ցերեկը +30+32, երեկոյան +24+26:
Նյութի աղբյուր՝ http://www.emedia.am/hy/exanaki-tesutyun-1372914250
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել