
Если желание погасает, то и бедняк богат; если же оно господствует, то и вельможа равен рабу/Древнеиндийские изречения/
Հարստանալ էլ, կա հարստանալ էլ. Երբ էներգակիրներով լի երկրներում մարդիկ հանկարծակի շատ հարստանում են դա ունի իր տրամաբանությունը, երբ ծանր և թեթև արդյունաբերության համար անհրաժեշտ ռեսուրսներով լի երկրներում մարդիկ շատ են հարստանում դա նույնպես ունի իր տրամաբանությունը: Երբ այն երկրներում, որտեղ ոչ միայն չկա արտագաղթ, այլ ընդհակառակը նկատվում է ներգաղթի աճ, մարդիկ ահավոր հարստանում են, դա էլ ունի իր տրամաբանությունը, բայց այս խղճուկ ռեսուրսներով լի երկրում նույնիսկ օրինական ճանապարհներով հարստանալն արդեն կասկածանքի տեղիք է տալիս: Իսկ, ինչպես կհրամայեք հասկանալ այն հարստության տրամաբանությունը, որը ի հայտ է գալիս անմիջապես պետական պաշտոն ստանալուց հետո: Նայում ես, թե ինչպես են հարստանում որոշ պետական պաշտոնյաներ և սրտիցդ արյուն է կաթում: Այո´, արյուն է կաթում, որովհետև, ինչպես կարելի է`
• Որովհետև, ինչպես կարելի է բյուջեի հաշվին երեք հարկանի տներ կառուցել, վարել տասնյակ հազարավոր դոլլարներ արժեցող մեքենաներ, գնել բնակարաններ արտասահմանում
• Որովհետև, ինչպես կարելի է չարաշահումների հաշվին հանգստանալ աշխարհի լավագույն հանգստյան տներում և ապրել 5-7 աստղանի հյուրանոցներում, ապրել շեյխերին վայել, վայելել այս կյանքի բոլոր հաճույքները, մոռանալով, որ քո հայրենիքում հարյուր հազարավոր մարդիկ սոված զկրտում են, որ քո հայրենիքում քո պատճառով թոշակները չեն կարողանում բարձրացնել, մոռանալով, որ քո երկրի հաշմանդամ քաղաքացին ստանում է 13000 դրամ թոշակ, մոռանալով, որ քո երկրի ազատամարտիկը, որը քո նմանների համար իր կյանքն է վտանգել, հազիվ ծայրը ծայրին է հասցնում
• Որովհետև, ինչպես կարելի է, որ այսպիսի մարդիկ այնքան հղփանան, որ սկսեն կյանք սովորեցնել երկրի անապահովներին` «բաշարելու» թեմայով:
Չգիտես, թե ինչու մեր մոտ ընդունված է «բաշարում է փող է աշխատում» արտահայտությունը: Ինչ բաշարելու մասին է խոսքը գնում, եթե մարդը անօրինական ճանապարհներով է փող աշխատում: Այդ դեպքում, որոնք են այն բարոյական նորմանները, որոնք հատկացված են արդար մարդկանց համար: Այսինքն, եթե մարդը չի կարողանում գողությամբ գումար աշխատել, ուրեմն ըստ այդ տրամաբանության, նա «անբաշար է»: Ոչ նա «անբաշար չէ, եթե ստատիսկայով վերցնենք անապահովների գերակշռող տոկոսը բոլորը ինտիլիգենտ մարդիկ են, որոնց դաստիրակությունն ուղղակի թույլ չի տալիս գնալ ստոր քայլի…»:
Հ.Գ Մի մոռացեք մենք ապրում ենք անռեսուրս երկրում և այստեղ աղքատ լինելն ավելի բնական է, քան հարուստ լինելը: Եվ ըստ իս, եթե ուսումնասիրենք այսօրվա աղքատների բարոյական կերպարը և համեմատենք այն որոշ հարուստների բարոյական կերպարի հետ, մենք կտեսնենք առաջինները մի քանի անգամ գերազանցում են վերջիններիս…: