
Emedia.am-ը գրում է.
Եգիպտոսի բանակի ղեկավար գեներալ Աբդել Ֆատտախ Սիսին ժողովրդին դիմելու ժամանակ հայտարարել է, որ նախագահ Մուհամեդ Մուրսին հեռացվել է իշխանությունից։ Գեներալը նշել է, որ Մուրսին չի կարողացել արդարացնել եգիպտացիների հույսերը և այժմ Սահմանադրությունը ժամանակավոր դադարեցվում է։ «Եղբայր–մահմեդական» շարժման ներկայացուցիչները, որոնց ներկայացնում է Մուհամեդ Մուրսին, հայտարարել են, որ Մուրսին այժմ գտնվում է կալանքի տակ։ Հաղորդվում է նաև երկու բարձրաստիճան պաշտոնյաների կալանավորման մասին։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտահոգություն է հայտնել Մուհամեդ Մուրսիին իշխանությունից հեռացնելու կապակցությամբ։
Նյութի աղբյուր՝ http://www.emedia.am/hy/Muhamed-Mursi-1372915434
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել