
Hetq.am-ը գրում է.
Հուլիսի 1-ից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը սկսել է մարդասիրական օգնության բաշխումը Արմավիրի մարզի կարկուտից առավել տուժած 14 համայնքներում: 4000 մարդու կտրամադրվեն սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ: Յուրաքանչյուր փաթեթի պարունակությունը հաշվարկված է բավարարելու տուժած ընտանիքների 2-3 ամսվա սննդի և հիգիենիկ պարագաների կարիքները:
Հուլիսի 4-ին` ժամը 12:30-ին, մարդասիրական օգնության բաշխումն իրականացվելու է Արևիկ, Մրգաշատ և Ալաշկերտ համայնքներում: Բաշխմանը ներկա կլինեն նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը: Այս մասին հայտնում է Հայկական Կարմիր խաչը:
Նյութի աղբյուր՝ http://hetq.am/arm/news/27882/hayakakan-karmir-khachi-ynkerutyunn-ognum-e-karkutic-tuzhatsnerin.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել