Ընդունված կարծիք կա, որ անցման տարիքում պատանիներն անհամարժեք պահվածք են դրսևորում: Մեծերին չեն լսում, կանոններին չեն ենթարկվում, արգելքները շրջանցում են և անում են ամեն ինչ, որպեսզի իրենց ծնողներին խելագարության հասցնեն: Ծնողները կորցնում են իրենց հեղինակությունը և դրությունը փրկելու համար տենդորեն անցնում երեխային դաստիարակելու գործին, ի դեպ այնպիսի մեթոդներով, որոնցով մի ժամանակ դաստիարակել են իրենց: Մեկ-երկու տարվա ընթացքում հաջողացնում են կամակորին կոտրել, սակայն խնդիրն այն է, որ հիմնականում հենց նրանց կողմից ձեռնարկված գործողություններն են անցումային ժամանակաշրջանը դարձնում մղձավանջ:
Հոգեբանները հաճախ են ասում, որ եթե ցանկանում եք մեկընդմիշտ փչացնել ձեր շան բնավորությունը, նրան մշտապես ամեն ինչ արգելեք: Մեկ-երկու ամսից ձեր «չի կարելի»-ն խիստ արգելքից կվերածվի փուչ ձայնարկության, և շունն ալևս դրան չի արձագանքի: Մարդը նույնպես այդպես է կառուցված. եթե երեխային անընդհատ ամեն ինչ արգելեք, ապա ծանրակշիռ «չի կարելի»-ն իր ողջ ուժը կկորցնի: Դեռահասի առջև անդադար պատնեշներ շարելու կարիք չկա: Պետք է ամեն ինչ արգելելու փոխարեն ձեր միտքը նրանց հասցնելու մեկ այլ ձև գտնել:

Կից նյութը`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել