
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հուլիսի 3-ին, ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցի թիվ 28 տանը մահացած կին կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ-քննչական խումբը՝ քննիչ Էդգար Ավդալյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արամ Գալստյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի և դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/arm/2013-07-03-Vayoc-dzor-Exegnadzor.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել