ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի` մայիս ամսին Նյու Յորք գործուղումը ՀՀ պետական բյուջեի վրա արժեցել է ավելի քան 4 մլն 480 հազար դրամ: Այդ գումարով այս նախարարությունը ձեռք է բերել Երևան-Պրահա-Փարիզ-Նյու Յորք և Նյու Յորք-Փարիզ-Երևան չվերթով 2 ավիատոմս: 
«Ժողովուրդ»-ի ձեռքի տակ հայտնված փաստաթղթերի համաձայն` գնված ավիատոմսերից մեկը եղել է բիզնես կարգի` հավանաբար նախարարի համար, և արժեցել է 3.1 մլն դրամ կամ 7.5 հազար դոլար, և մեկ էկոնոմ կարգի ավիատոմս էլ` 1.3 մլն դրամ կամ մոտ 3 հազար դոլար արժողությամբ, գնել են նրա հետ ԱՄՆ գործուղված իր խորհրդականի` Սուրեն Ամիրբեկյանի համար: 
Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել