
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ այսօր «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի է ունենալու երգիչ Մարտին Մկրտչյանի և երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի հարսանեկան արարողությունը: Թերթի տեղեկություններով` հարսանիքի քավորը Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանն է:
Մ. Մկրտչյանից «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե ինչու է որոշել իր հարսանիք անցկացնել մի ռեստորանում, որը բավական տխուր հռչակ ունի, քանի որ այնտեղ դեռևս մեկ տարի առաջ դաժանաբար ծեծվել ու սպանվել էր բժիշկ Վահե Ավետյանը:
«Ուղղակի իմ հայրը տարիներ շարունակ աշխատում է այդ ռեստորանում որպես երաժշտական խմբի ղեկավար, հետևաբար երաժշտական կոլեկտիվը մեր մտերիմներն են: Հայրիկիս աշխատավայրը լինելով` ես նպատակահարմար եմ գտել մեր հարսանիքն անցկացնել հենց այդ ռեստորանում: Ուրիշ որևէ պատճառ չկա, իսկ տհաճ լինելու առումով, ուղղակի եթե կարիքը կա, ես կարող եմ ներողություն խնդրել մահացած բժշկի հարազատներից»,-նշել է երգիչը:
Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: