1in.am-ը գրում է.

Կանանց մեծ մասն ամուսիններից բաժանվելուց հետո փոխում է սանրվածքը, բայց նրանցից մեկին դա բավարար չի թվացել, և փոխվելու ձգտման ընթացքում, նա բավական հեռու է գնացել: 
Երբ Ամանդա Բրինգալի մոտ սկսվել էր «միջին տարիքի ճգնաժամը», նա որոշել էր իր մարմինը դաջվածքներով պատել, բայց դրանից հետո այլ խնդիր էր ձեռք բերել՝ արտաքին տեսքը վախեցնում էր տղամարդկանց: 
Դաջվածքների հանդեպ մոլուցքն Ամանդայի մոտ սկսվել էր 37 տարեկանում՝ այն բանից հետո, երբ նա ամուսնալուծվել էր, իսկ երեխաները մեկնել էին սովորելու: Այդ օրվանից նա որոշել էր արմատապես փոխել է իր արտաքինը՝ գրեթե ամեն շաբաթ նոր դաջվածք ավելացնելով մարմնին: Այժմ նրա մարմնի 80 %-ը պատված է դաջվածքներով, այդ թվում՝ նաև դեմքը: 
Հիմա Ամանդան 49 տարեկան է: Նա ասում է, որ չի զղջում արածի համար, բայց նաև ընդունում է, որ ոչ բոլորն են այնքան սիրում իր դաջվածքները, որքան ինքը: Նրա մոլուցքն ազդել է նաև անձնական կյանքի վրա, քանի որ արդեն յոթ տարի է՝ լուրջ հարաբերություններ չունի: 
Ամանդան խոստովանել է, որ դաջվածքներով պատված չէ միայն հետույքը, քանի որ այնտեղի դաջվածքները ոչ ոք չի կարող տեսնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել