
1in.am-ը գրում է.
Կոլումբիացի երգչուհի Շակիրան չի ցանկանում բաժանվել գումարներից, որոնք դատարանի միջոցով իրենից պահանջում է նախկին սիրեցյալը՝ Արգենտինայի նախկին նախագահի որդի Անտոնիո դե լա Ռուան: Երգչուհին պատասխան հայց է ներկայացրել դատարան՝ հայտարարելով, որ գրավոր ապացույցներ ունի այն բանի, որ Անտոնիոն իր միլիոնների վրա ոչ մի իրավունք չունի:
Հիշեցնենք, որ դե լա Ռուան երգչուհուց պահանջում է 45 մլն դոլար, քանի որ, ըստ երիտասարդի, Շակիրայի պրոդյուսերը դառնալու համար ինքը թողել է իրավաբանի իր կարիերան:
Ամերիկյան TMZ կայքը, սակայն, հայտնում է, որ Շակիրան պնդում է, որ իր ձեռքի տակ ունի դեռևս 2011 թ. Անտոնիոյից ստացված էլկետրոնային նամակ, որտեղ վերջինս հայտարարել է. «Ես ձեր ընկերություններից ոչ մեկի գործընկերը չեմ համարվում: Դուք նրա միակ սեփականատերն եք»: