
Galatv.am-ը գրում է.
16 ամսական երեխաները դժվար թե ոչ շատ երկար քայլելուց բացի ուրիշ ֆիզիկական վարժանք կատարեն իրենց կյանքում: Ջրում միայնակ լողանալը նրանց համար իսկապես լուրջ մարտահրավեր է:
Այս զարմանահրաշ տեսանյութում ներկայացված է մի փոքրիկ, ով կարողանում է լողանալ՝ առանց օգնող հարմարանքների եւ իրեն բավական լավ է զգում ջրում:
Տեսանյութի վերջին հատվածում փոքրիկ լողորդը ցատկում է ջուրը՝ առանց փրկօղակի եւ անցնում է լողավազանի լայնքով առանց շունչ քաշելու եւ իր այդ արարքով զարմացնում է նույնիսկ այդ «հնարքը» տեսանկարահանող ծնողներին:
Փոքրիկը, որի անունն է Էլիզաբեթ, մարզվել է հատուկ լողի մասնագետի մոտ, ով նրան սովորեցրել է բավական լավ դրսեւորել իրեն ջրում: Իսկ երեխայի ծնողները խորհուրդ են տալիս մյուսներին իրենց երեխաներին սովորեցնել ջրին՝ վաղ տարիքից:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ