1in.am-ը գրել է.
ԱՄՆ-ում գտնվող Դյուքի համալսարանի գիտնականների հետազոտությունը պարզել է, որ տղամարդիկ գերագնահատում են այն ժամանակի տևողությունը, որը նրանք ծախսում են սեքսի մասին մտածելով, ինչպես նաև՝ դրանով զբաղվելու հաճախականությունը։
Ըստ տարբերակներից մեկի՝ այս մոլորության պատճառ են հանդիսանում գենդերային կարծրատիպերը, ինչպես նաև վստահությունն այն բանում, որ տղամարդկանց ավելի շատ են հետաքրքրում սեռական հարաբերությունները, քան կանանց:
Փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ մարդիկ իրենց սեռական ակտիվությունն ավելի ադեկվատ են գնահատել ամսվա վերջին: Սակայն այդ գնահատականը կարող է փոփոխվել տարբեր գործոնների ազդեցության ներքո, օրինակ՝ կախված հարցման մասնակցի սեռից կամ տրամադրությունից:
5 բալանոց սանդղակով գնահատելով իրենց հետաքրքրությունը սեքսի հանդեպ՝ մարդիկ ցուցանիշը միջինը բարձրացրել են 0.7 կետով: Հետազոտողները նկատել են նաև, որ բարձր տրամադրության դեպքում մարդիկ հակված են իրենց սեռական հնարավորությունները չափազանցնել, և կարծում են, որ իրենց սեռական կյանքն ավելի լավն է, քան կա իրականում:
Ըստ հարցման արդյունքների՝ սեքսի նկատմամբ իրենց հետաքրքրությունը գերագնահատել են և՛ տղամարդիկ, և՛ կանայք: Սակայն տղամարդիկ ավելի շատ են այն գերագնահատել: