Aysor.am-ը գրել է.

Առավել մեծ թվով կանայք սկսել են դավաճանել իրենց զուգընկերներին: Այս ցուցանիշով կանայք անգամ գերազանցում են տղամարդկանց:
Bloomberg Businessweek-ի կողմից հրապարակված զեկույցում նշվում է, որ կանանց կողմից դավաճանությունը վերջին 2 տասնամյակում բավականին աճել է:
Տղամարդկանց դավաճանության ցուցանիշը մնացել է անփոփոխ՝ 21 տոկոս, այնինչ կանանց կողմից դավաճանության ցուցանիշը 14.7 տոկոսից հասել է գրեթե 40 տոկոսի:
Վաշինգտոնի համալսարանի սոցիոլոգ Փեփեր Շվարցը կանանց դավաճանության աճը բացատրում է մշակութային և տնտեսական փոփոխություններով:
«Կանայք այժմ ունեն բարձր եկամուտ, առավել լավ աշխատանքի հեռանկար: Նրանք տնտեսապես անկախ են և կարող են իրենց թույլ տալ առավել լավ զուգընկեր ունենալ»,- ասում է սոցիոլոգը:
Հետազոտությունը ցույց է տալիս, որ դավաճանության ամենատարածված պատճառը զուգընկերոջ հետ սեռական կյանքի ձանձրույթն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել