
Aysor.am-ը գրել է.
Մազերի չորությունն ավելանում է եղանակների պայմանների փոփոխման հետ: Արևը, օդը, ջուրը վնասում են մեր մազերը և խաթարում են PH բալանսը, հետևաբար՝ վատանում է նաև գլխամաշկի որակն ու մազերի որակը: Եթե ժամանակին այդ մասին չմտածեք, ապա ամռան ամիսներին այդ խնդիրն ավելի ու ավելի կբարդանա:
Հետևելով մի քանի մասնագիտական խորհրդի, հնարավորինս կխուսափեք գլխամաշկի չորությունից և կունենաք խնամված մազեր:
Տնային պայմաններում մազերի վերականգնման համար պետք է օգտագործել բնական յուղեր: Ամենից հաճախ օգտագործվում է ձիթապտղի յուղը, բայց պետք չէ կանգ առնել ստանդարտ տարբերակի վրա: Օրինակ՝ ժոժոբայի յուղը հիանալի վերականգնում է մազերի կառուցվածքը, կոկոսի յուղը ավելացնում է փայլը, գերչակի յուղը պայքարում է չորության դեմ:
Լավ արդյունքի հասնելու համար կարող եք ազատ խառնել դրանք իրար և ավելացնել ուրիշ օգտակար նյութեր` մեղր, կիտրոնի հյութ, երիցուկի թուրմ և այլն:
Շատ կարևոր է մազերը լավ լվանալ տաք ջրով, որ շամպուն չմնա: Լվացումն ավարտեք գոլ ջրով: