1in.am-ը գրել է.

Բելգիայի թագավոր Ալբերտ 2-րդն այսօր հատուկ հայտարարությամբ կդիմի ժողովրդին և կնշի գահից իր հրաժարվելու ամսաթիվը: Այս մասին հաղորդում է RTL-TV հեռուստաալիքը:

Ըստ տվյալների՝ միապետի հրաժարվելը գահից կարող է տեղի ունենալ հուլիսի 21-ին՝ թագավորի երդմնակալության օրը, որն ազգային տոն է Բելգիայում: Ալբերտ 2-րդից հետո թագավոր կդառնա 53-ամյա արքայազն Ֆիլիպը:

Թագավորի որոշման հիմնական պատճառը նրա պատկառելի տարիքն է. Ալբերտ 2-րդն արդեն 79 տարեկան է: 

Գոյություն ունի նաև քաղաքական ենթատեքստ: Բելգիայում թագավորն ավելի մեծ դեր ունի, քան մյուս եվրոպական երկրներում: Հարավային (ֆրանսալեզու) և Հյուսիսային Բելգիաների հարաբերություններում առկա ճգնաժամի պայմաններում թագավորը համարվում է գլխավոր անշահախնդիր միջնորդը, ով իր հեղինակության շնորհիվ պահպանում է այդ համայնքների խաղաղ գոյակցությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել