
Aysor.am-ը գրել է.
Ըստ գիտնականների՝ ժպիտը դրականորեն է ազդում մարդու ներաշխարհի, ինչպես նաև՝ դիմացինի վրա: Ծանոթանալիս, երբ մարդիկ ժպտում են միմյանց, դա հեշտացնում է մարդկային նոր փոխրահարբերությունների ստեղծումը: Նույնիսկ ստիպողաբար ժպտալը կարող է բարձրացնել ձեր տրամադրությունը: Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում հետաքրքրական փաստեր են արձանագրվել ժպիտի վերաբերյալ:
Օրինակ` հոգեբանները նշում են, որ, ստիպելով իրեն ժպտալ, ամեն ոք կարող է բարձրացնել սեփական տրամադրությունը.
Ծիծաղ ուժեղացնում է իմունային համակարգը:
Եվս մի քանի ուշագրավ փաստ.
Ժպիտն ամրապնդում է ոչ միայն մտավոր, այլև ֆիզիկական առողջությունը, քանի որ, երբ մենք ժպիտում ենք, մեր մարմինը դառնում է ավելի հանգիստ, ինչը շատ օգտակար է:
Ժպիտը վարակիչ է. Եթե ինչ որ մեկը քեզ մոտ ժպտում է, դու նույնպես ուզում եմ ժպտալ:
Ժպիտը նվազեցնում է սթրեսը: Ժպտալիս աշխատում է 5-ից 53 մկան: Որքան ավելի շատ է մկանային աշխատանքը, այնքան ավելի օգտակար:
Երեխաները ծնվում են ժպտալու ունակությամբ:
Կանայք ավելի շատ են ժպտում, քան տղամարդիկ: