Գնալով աճող քաղբանտարկյալների ցուցակներում հայտնվող անձանց համար ընկերներս հիմա տարատեսակ աջակցության ակցիաներ են իրականացնում ու նախապատրաստում: Ու կարծում եմ՝ ազատազրկվածների ու մոտ ժամանակներս ազատազրկվելիք անձանց ընտանիքների անդամներին դա ինչ-որ առումով կարող է օգնել, գոնե հոգեբանորեն: Ինքս էլ կմասնակցեմ, եթե դրա կարիքը լինի: Այնուամենայնիվ, մի բան կա, որ պետք է ասեմ ու հուսով եմ՝ ինձ ճիշտ կհասկանան, մասնավորապես՝ ազատազրկվածների բարեկամները:

Հիմա նստելու ժամանակն է: Դա է հիմա անհրաժեշտ: Անձամբ ես (ու իմ նման շատերը) հիմա իրոք սկսում եմ ամաչել, որ ինձ տարան-բերին, իսկ փաստացի ազատազրկեցին այլոց, բայց դա էլ է շատ տրամաբանական: Այս ամենը շատ օրինաչափ է:

Իրենց պետք է ՍԴ-ն, քանի որ ՍԴ-ն ոչ միայն Ստամբուլյան կոնվենցիա կարող է բլոկել, այլ ցանկացած այլ միջազգային պարտավորության ստանձնում: Իսկ մեր դեպքում կան Ստամբուլյանից շատ ավելի կարևոր միջազգային պրոցեսներ, որոնք կարող է հանգուցալուծվեն պաշտոնական փաստաթղթի ընդունմամբ, և ըստ այդմ, լինի կարիք այդ փաստաթուղթը ՍԴ-ով «անցկացնելու»:

Նրանց պետք է ՍԴ-ն, մեզ պետք է, որ իրենց ՍԴ-ն լեգիտիմ չլինի: Իրենք ունեն «դաբռո»՝ դիմելու ցանկացած միջոցի: Մեզ պետք է, որ իրենք դիմեն ցանկացած միջոցների: Մեզ պետք է, որ իրենք ապօրինի ձերբակալեն Հրայր Թովմասյանին: Մեզ դա պետք է, որպեսզի իրենց կողմից ուշ թե շուտ զավթվելիք այդ ՍԴ-ի ցանկացած որոշում հնարավոր լինի վիճարկել: Մեզ պետք է, որ մարդիկ չկոտրվեն, կեղծ ցուցմունք չտան: Չտան առիթ ՍԴ-ն զավթելու` առանց իրենց իսկ լեգիտիմությունը զոհաբերելու: Մեզ պետք է, որ հետապնդվող մարդիկ հիմա գնան ու լուռ նստեն:

Ու ստեղ ո՛չ ակցիաները կօգնեն, ո՛չ աղմուկը, ո՛չ զեկույցները... Բոլորը անհաղորդ են մնալու, անհաղորդ մնալու «դաբռոն» կա: Վստահ եմ՝ Նոբելյան մրցանակն էլ արդեն բրոն են արել: Մեզ ոչ մեկ չի օգնելու: Մեզ կօգնի միայն մեր երկաթյա կամքը: Սպասել մեր հերթին ու լուռ գնալ նստել: Նստցնելուց ավել նրանք բան չեն անի, հենց փորձեցին ֆիզիկապես հարցը լուծել, մի շաբաթ էլ չեն ձգի, իրենք դա շատ լավ գիտեն: Հենց որ լափառոշ դուրս տվող մի պայմանական «ծռիստ», խոսելուց բացի, փորձի ինչ-որ քայլի դիմել, դա կլինի իրենց ու իրենց ընտանիքների վերջը: Իրենց մաքսիմումը նստեցնելն է․ է, թող նստեցնեն:

Հ.Գ. «Այս գրքի մարգարէական խօսքերը կնքուած մի՛ պահիր, քանզի ժամանակը մօտ է: Նա, ով ամբարիշտ է, թող ամբարշտութիւն անի, ով կեղտոտ է, թող կեղտոտ լինի, ով արդար է, թող արդարութիւն անի եւ ով սուրբ է, թող սուրբ լինի»։

«Որովհետեւ ճշմարիտ եւ արդար են նրա դատաստանները, քանի որ նա դատեց մեծ պոռնիկին իր պոռնկութեան մէջ եւ նրանից լուծեց իր ծառաների արեան վրէժը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել