Այն, թե ինչ ջանասիրությամբ է Հովիկ Աբրահամյանը պոդստավկա անում Տիգրան Սարգսյանին, անկեղծ հրճվանք է առաջացնում: Բայց ուշագրավ է մեկ այլ բան: Աբրահամյանը քաղաքական դաշտում նոր չէ, և նման քայլը թույլ է տալիս եզրակացնել, որ նա համարում է, որ նախագահը բավականին թույլ է և գնալով ավելի է թուլանալու: Ընդամենը 4 տարի հետո Սերժ Սարգսյանը պետք է գնա: Եվ հիմա, անկախ գնացող նախագահի ցանկությունից, մրցակիցներին վերացնելու ժամանակն է: Ես` որպես պատմության սիրահար, ուզում եմ հուշել մի մշտապես աշխատող մեթոդ: Թագաժառանգ եղբայրները իրենց մրցակիցներին թույնում էին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել