Քչերը կարող են չհամաձայնել այն մտքի հետ, որ հայուհուն առանձնահատուկ հմայք է տալիս հայկական տարազը: Լինելով հասարակ, բայց հատուկ, պարզ, բայց խոսուն` տարազը հայուհուն տալիս է խորհրդավորություն և յուրահատուկ գրավչություն: Գուցե չափազանց ավանդապաշտ թվամ, բայց մեր հայուհիներին այսօր շատ է անհրաժեշտ ազգայինը, ավանդականը և առհասարակ ՄԵՐԸ, այլ ոչ ուրիշինը, որը շատ անգամ մեր հայուհիների կերպարը աղավաղում է:
Շատ անգամ եմ տեսել փողոցում հայ աղջիկների, որոնք հագնվում են ոչ հայեցի: Բնականաբար չեմ ասում, թե հետ վերադառնանք տարազներին ամբողջությամբ, բայց որքան լավ կլիներ, եթե տարազի որոշ տարրեր մուտք գործեին աղջիկների զգեստապահարան: Հավատացեք, սիրելի հայուհիներ, մեր՝ հայ տղաներիս համար դուք ավելի կանացի, ավելի գեղեցիկ ու հմայիչ կդառնաք:
Խոսքերիս մնում է ավելացնել հայուհիների տարազով լուսանկարները:
Համաձայնեք, որ տարազով հայուհիները նման են աստվածուհիների...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել