Ազգային առաջնորդներ ու «դաստիարակներ» են որոնվում...
Ու որպեսզի այդպիսիք դուրս գան իրենց վիրտուալ ու օղիագինիահաշիշախառը միկրոաշխարհից և հասկանան, որ ազգն առանց իրենց կործանվում է, որ ի դեմս իրենց՝ մի շարք պատանիներ նոր Մեսիային են ուզում տեսնել, սրանք արդեն անհամբեր սպասում են իրենց հղված բաց նամակների, պատանեկան անկեղծ հոգիների, որոնց մի մասն էլ ուզում է էդ «Մեսիաների» անունների կողքին իրենց անունները դնելով՝ նշանավոր դառնալ, - մտքի ճառագումների... Դե, էս երեխեքն էլ գրում են սրանց, մեծարանքի խոսքեր շռայլում, ասում՝ ՀԱՍԻՐ, ՄԵՐ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՄԵՋ Է...
Զարմանալի է, որ այսքան հարուստ երգիծական նյութեր ու հերոսներ ունենալով` հզոր երգիծական գրականություն չենք ձևավորում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել