Emedia.am-ը գրում է.

Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF) և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (ՀՊՄՀ) իրականացնում են Հայաստանում ԱՌՆ կրթության ձևավորմանն ու զարգացմանն ուղղված աշխատանքներ։ Հունիսի 27-30-ը ՀՊՄՀ «Աղավնաձոր» ուսումնական բազայում կազմակերպված «Աղետների ռիսկի նվազեցման ուսուցումը դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում. ԱՌՆ հասկացությունների և սկզբունքների ներառումը ՀՊՄՀ ուսումնական պլանում» գիտաժողովը: Քննարկմանը մասնակցում էին ԱՌՆԱՊ հիմնադրամի, փրկարար ծառայության, «ՍՊԾ» գործակալության, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ չորս մարզերի թիրախային 7 դպրոցների մանկավարժներ ու աշակերտներ: Գիտակիրառական համաժողովի շրջանակներում անցկացվեցին տագնապ-վարժանքներ, սեմինար և աշխատանքային քննարկումներ, որոնց ակտիվորեն մասնակցում էին նաև Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետները: Աշխատանքային քննարկումները հիմնականում վերաբերում էին ԱՌՆ և քաղպաշտպանության պլանների նախագծերի մշակմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել