Այսօր կեսօրից հետո ինձ այցելեցին Առողջապահության նախարարության աշխատակիցները ու հանձնեցին մեծ քանակությամբ դեղորայք, որոնք հնարավոր է գնել երկրի ներսում: Նախարարը վստահեցրեց, որ տրամադրումը շարունակական է լինելու: Ի պատասխան լրագրողների հարցին տեղեկացրի, որ ամիսներ առաջ նախագահ Սերժ Սարգսյանին դիմեցի, ու նախագահը հանձնարարականներ տվեց առողջապահության նախարարին, ով սկզբից տրամադրեց գումար, բայց հրաժարվեցի ու խնդրեցի տրամադրել դեղորայք ամսվա կտրվածքով: Բազմիցս դիմել եմ շատ բարեգործական ու դեղագործական ընկերություններին` հույս ունենալով` կօգնեն, բայց միայն «Կամրջակ» ընկերությունը օգնեց դեղորայքով, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում այդ կենտրոնի ղեկավար Բենիամին Աղամալյանին: 
Թեև մինչ հիմա դրսից դեղ եմ գնում, բայց հույս ունեմ, որ դա էլ կլուծվի, եթե ուզեն:
Այսօր ավելի քան երջանիկ եմ, որ նման բան արվեց, շնորհակալություն, պարոն նախագահ, առողջապահության նախարար, Կոստանյան Կարեն ու իմ հոգատար բժիշկ ԱԶԱՏ ԲԱԴԱԼՅԱՆ` իմ ծանր օրերի մխիթարող ու պարզապես հրաշալի ընկեր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել