
Հայկական գենոֆոնդը ոչնչացման եզրին է, եւ եթե մասամբ պահպանվի իսկական հայի տեսակը, դա կլինի միայն մահմեդական երկրներում կամ լատինամերիկյան երկրներում գտնվող հայկական սփյուռքի շնորհիվ: Հայաստանում վերջին քսան տարիների ընթացքում ՀՀ իշխանությունների ջանքերով ստեղծվեց նոր հայերի տեսակ, որը գենետիկական հատկանիշներով շատ հեռու է Հայ կոչվելուց, այդ նոր տեսակը կարելի է անվանել Դեգեներատորների կամ Ուռոդների տեսակ, որն իր հատկություններով նմանատիպը չունի… Այդ նոր տեսակը իր յուրահատկություններով եզակի է երկրագնդի վրա… Բարոյականությունից զուրկ անմակարդակ եւ տհասների այս տեսակը անողնաշարավորների պես արագ բազմանում է` ձեռք բերելով նոր հատկություններ: Այս Դեգեներատորների տեսակը հասցրել է ձեւավորել «Ոսկի հասարակություն»` իր բազմաճյուղ վարակիչ տարատեսակներով, որոնք թելադրում են նոր բարքեր, նոր ճաշակ, էլիտար ոճ եւ անբարոյական ապրելակերպ, ամենուր այդ «Նոր Սերունդն» է` իր կուսակցական տարբերանշաններով եւ դրոշներով, իրար բերան թքող արբանյակային ընդդիմություններով եւ սրբապիղծ` կրոնից հեռու հոգեւորական թափթփուկներով, իրենց նոր հոգևորական գողական կանոններով եւ բարքերով: Այդ հասարակության մակարդակը ավելի ցածր է, քան քաղաքային «ԿԱՆԱԼԻԶԱՑԻԱՆ», այդ ճոխ փայլի եւ շռայլության, այդ ամպագոռգոռ գովազդների մեջ կարելի է տեսնել այդ գռեհկությունը` անպատժելիությունը, նվաստացումը ու ոտնահարումը, ահաբեկումն ու սարսափի մթնոլորտը, սովն ու աղքատությունը… Այդ նոր ձեւավորված բարքերը եւ կանոնները անհասկանալի են, քանի որ դրանք միջազգային պատմության եզակի տարրեր են պարունակում` ստրկատիրական եւ ֆեոդալական, բոլշեւիկյան դիկտատուրայի եւ նեխած բուրժուազիայի բոլոր բացասական երեւույթներով:
Բազմիցս Վահրամ Սահակյանը իր պիեսներով եւ ստեղծագործություններում հիշատակել եւ հիշատակում է այդ Դեգեներատորների տեսակին, որոնք ոչնչացրել եւ շարունակում են ոչնչացնել հայոց պատմությունը եւ դարավոր մշակույթը, հայ մարդու բարոյական պատկերը, այդ տեսակն է, որ, վարակի պես տարածվելով, ոչնչացրել է իր շուրջը ամեն ինչ` արվեստից եւ մշակույթից սկսած, վերջացած պատմությունով եւ կրոնով… Այս վերջին քսան տարիներին արհեստականորեն ստեղծվել են նոր հերոսներ եւ կուռքեր, նոր մտավորականներ եւ առաջնորդներ, նոր աստղեր եւ քաղաքական գործիչներ, հայոց դարավոր մշակույթը ոչնչացվում է մի քանի տականքների կողմից, որոնք իրենց կյանքի ընթացքում ոչինչ չեն ստեղծել… Եւ ապագա սերունդներին բթացնելով այդ մթնոլորտում` դարձնում են անկարող եւ ստրկամիտ… Եւ ժամանակն է կանգնեցնել հայ մարդու տեսակի ոչնչացումը…