Ի՞նչ են խոսում. «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում Էսթերի կերպարը մարմնավորած Տաթև Իրիցյանն աշխատում է հագուստի խանութ-սրահում:

Իրականում. տարածված լուրերի իսկությունը պարզելու համար խոսեցինք Տաթևի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Այո, աշխատում եմ «Դեբենհամս» խանութում` որպես մենեջեր. նախկինում «Ռիվեր Այլենդ» հագուստի խանութում էի, որի փակվելուց հետո տեղափոխվեցի այստեղ»:

Մասնագիտությամբ դիզայներ, հագուստի մոդելավորող Տաթևը esyes.am-ի հետ զրույցում ասաց նաև, որ նախկինում, մինչ հեռուստասերիալը, աշխատել է իր մասնագիտությամբ, այնուհետև մասնակցել մի քանի քասթինգների, որոնցից մեկի ժամանակ էլ ընտրվել ու մարմնավորել է Էսթերի կերպարը:

 

«Ես մասնագիտությամբ դիզայներ եմ` հագուստի մոդելավորող, նախկինում էլ աշխատել եմ հագուստի արտադրամասում: Սերիալում հայտնվեցի մի քանի քասթինգներից հետո, ինձ ընտրեցին ու մարմնավորեցի Էսթերի կերպարը. այս պահին դեռ չեմ կարող ասել`  հետագայում հեռուստադիտողն ինձ կտեսնի հեռուստատեսային ինչ-որ նախագծում, թե՞ ոչ»,- ասաց Տաթևը:

Երիտասարդ մոդելավորողի հետ խոսեցինք նաև անձնական կյանքից: «Չգիտեմ, թե դուք ինչ գիտեք իմ անձնական կյանքի մասին, կասեմ մի բան` ինձ մոտ ամեն ինչ կարգին է, ընկեր ունեմ, բայց  սրանից ավել բան չեմ կարող ասել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել