Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անդրադարձ է կատարել վարչապետի անվան շուրջ շրջանառվող սկանդալային օֆշորային պատմությանը: Մասնավորապես նա նշել է, որ պրն. վարչապետը դիմել է գլխավոր դատախազություն, և հարցը լուծվելու է իրավական հարթակում, այդ իսկ պատճառով նա պարզաբանելու ոչինչ չունի և ավելացրել է, որ հավատում է պրն. վարչապետին: Եթե այդպես է, պրն. Շարմազանով, եթե Դուք հավատում եք պրն. վարչապետին և մեջբերում եք, որ նա հարցի լուծման համար դիմել է դատախազություն, ապա հիմնվելով դրա վրա պետք է ուշադրություն դարձնեիք, որ ՍԴ նախագահը ասել է, որ նա չի կարող չհավատալ Կիպրոսի դատախազի խոսքերին: Ստացվում է, որ Կիպրոսի դատախազի ասածը` հնարավոր չէ գրանցվել օֆշորային գոտում` առանց անձի ներկայության, համապատասխանում է իրականությանը, քանի որ ՍԴ նախագահը չի հերքել այդ փաստը, և եթե Դուք մեջբերում եք այդ հանգամանքը, պրն. Շարմազանով, ապա, ըստ տրամաբանության, չպետք է հավատայիք պրն. վարչապետին: Ի՞նչ է ստացվում, պրն. Շարմազանովը ուղղակի «սապոնվում» է վարչապետին` հակասելով ինքն իրեն:

Հ.Գ. Պրն. Շարմազանով, խոսելուց առաջ լավ կանեիք մտածել, հակառակ դեպքում ստացվում է, որ շահադիտական նպատակները գերիշխում են Ձեր անկեղծությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել