Այն զուգընկերները, ովքեր չեն հիշում մտերիմ հարաբերությունները սկսելու ամսաթիվը, ամուսնանալու ավելի քիչ հավանականություն ունեն, քան նրանք, որոնք հիշում են:

Այս մասին են վկայում Social Science Research ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները:

Հարցման արդյունքները ցույց են տվել, որ որքան շատ է եղել տարբերությունը զուգընկերների պատասխանների միջև, հատկապես նրանց հարաբերությունների տարբեր փուլերի վերաբերյալ, այնքան ցածր է եղել նրանց բավարարվածությունն ամուսնությունից և բարձր՝ ամուսնալուծվելու հավանականությունը:

«Իրականում ամսաթվերը ոչ մի նշանակություն չունեն: Ուղղակի ամուսինների պատասխանների տարբերությունը խոսում է այն մասին, թե նրանցից մեկն այս կամ այն շրջանում որքանով է լուրջ տրամադրված եղել մյուսի նկատմամբ»,- ասել է հետազոտող Սարա Հալփերնոմ Միքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել