
Գիտնականները պնդում են՝ սիրելիի հետ բաժանումը օրգանիզմի համար համարժեք է փոքրիկ մահվան: Բաժանումների եւ ամուսնալուծությունների ժամանակ օրգանիզմը սկսում է արտադրել մարդասպանի հորմոններ:
Մարդու օրգանիզմն այդ պահերին դառնում է առավել խոցելի. կորում է ուտելու, քնելու ցանկությունը, դիմադրողականությունն ընկնում է, իսկ ինքներս էլ մեզ ենթարկում ենք սոցիալական բացառման: Հորմոնները, որոնք սթրեսի ժամանակ սկսում են ակտիվ աշխատել, նպաստում են՝ ճնշման բարձրանալուն, արագացնում են սրտի բաբախյունը՝ վնաս հասցնելով առողջությանը: Եթե սերն իրական է, ապա մարդն առնվազն կես տարի մնում է տարբեր աստիճանի սթրեսային վիճակների մեջ: Այդ ընթացքում պետք է լցնել ներսում տիրող դատարկությունը՝ նոր եւ դրական զգացմունքներով: Շատերը ելքը գտնում են ալկոհոլի մեջ, սակայն պետք է հիշել՝ կարելի է դիտել հետաքրքիր ֆիլմեր, կարդալ նույնքան հետաքրքիր գրքեր, զրուցել ընկերների հետ կամ մեկնել ճանապարհորդության: