

Չէ՛, չէ՛, ես, բնավ, մտադրություն չունեի գրել Ջոանա Լինդսեյի համանուն հայտնի գրքի մասին: Ուղղակի մեկ օր նստեցի ու մտքովս սկսեցին անցնել երազանքների սպիտակ «ձիերով» երթևեկող ասպետներն ու բոլոր աղջիկներին հատուկ հետաքրքրությամբ ցանկացա իմանալ, թե ինչպիսին է հենց քո երազանքների տղամարդը:
Ըստ` Մարգարիտա Եսոյանի
Մանկությունից մեր ուղեղում նկարում ենք մի պատկեր ու ողջ կյանքի ընթացքում փորձում գտնել այն միակին: Մեկի երազանքների տիրակալը կապուտաչյա է լինում, մյուսինը` շիկահեր, իսկ երրորդը` ընդհանրապես Բրեդ Փիթի ու Դեվիդ Բեքհեմի մասին է երազում: Իսկ ինչպիսին են մեր երազանքների տղամարդիկ ներքուստ:
Եվ այսպես. «Իմ երազանքների տղամարդը...»
...Պետք է չանտեսի իմ կարծիքը որոշում կայացնելիս:
Աննա, 25 տ.
... Ինձ հետ կանցնի բոլոր փորձությունների միջով, չի վախենա խնդիրներից և ամեն պարագայում կլինի իմ կողքին:
Լուսինե , 33 տ.
... Պատասխանատու է, ազնիվ, հավատարիմ, լուրջ ու աշխատասեր:
Կարինե, 19 տ.
... Պետք է ապավեն լինի ինձ համար:
Յանա, 21 տ.
... Չափի մեջ ամբիցիոզ, և միայն իր կնոջը սիրող:
Տոմա, 23 տ.
Պետք է տղամարդ լինի, և ոչ թե փալաս, ոչ թե սուսիկ-փուսիկ կամ չափից շատ զգայուն:
Տաթևիկ, 26 տ.
...Աննկարագրելի խելացի, հետաքրքիր, սկուզբունքային ու արդար:
Մարիամ, 22 տ.
...ՈՒտում է այն, ինչ ես պատրաստում եմ և ունի շատ քիչ թերություններ:
Լիլիթ, 29 տ.