keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Make up. Կատվային սլաքների գաղտնիքը

visibility 3982 commentմեկնաբանել
Make up. Կատվային սլաքների գաղտնիքը

Կատվային սլաքների գաղտնիքը պարզ է. սլաքներ սազում են բոլորին անխտիր։ Պարզապես պետք է գտնես քո տարբերակը: Դրանք երիտասարդացնում են, պարզություն հաղորդում հայացքին, հարմար են մազերի ու աչքերի ցանկացած գույնի:

«Մեծ» տարբերություն

1. Մատիտ

Անթերի սլաքների իդեալական միջոցը գելանման կայուն տեքստուրայով փափուկ մատիտն է. այն հեշտությամբ է քսվում, չի արտատպվում մաշկի վրա, չի լղոզվում:

2. Քսուքանման ստվերաներկ

Դիմահարդարման «վետերաններն» ընտրում են քսուքանման տեքստուրան, իսկ որպեսզի սլաքները կոկիկ ստացվեն, դրանք պետք է անել թեք կտրվածք ունեցող վրձնով:

3. Eyeliner

Ամենաբարդ տարբերակն է, բայց հենց վերջինիս օգնությամբ կարելի է ստանալ ամենաարդյունավետ դիմահարդարումը:

Cosmo խորհուրդ

Եթե դասական սլաքներ ես նկարել, ապա տուշով ընդգծիր թարթիչներիդ միայն վերին շարքը:

Cosmo խորհուրդ

Մինչև սլաքներին անցնելը կոպն ամբողջությամբ պետք է ծածկել բնականին մոտ թեթև փայլ ունեցող ստվերաներկով, ինչը թույլ կտա ընդգծել հոնքերի ստորին գիծը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել