Ասում են` արջը եօթը երգ գիտի` բոլորն էլ մեղրի մասին: Մեր վերջիներկու-երեք դարերի պատմութիւնը մեզ ցոյց է տալիս, որ ռուսը հային «տնկելու» հազար ձև գիտի` բոլորն էլ թուրքի ձեռքով: Հայ-ռուսական հարաբերութիւններում դրանք պետական մակարդակով դրսևորելու պատիւ և երջանկութիւն հայերն ունեցել են դեռևս երկու անգամ` Առաջին Հանրապետութեան (առանց վարանելու այդ Հանրապետութիւնը կարելի է անւանել Դժբախտ) ժամանակ և այսօր: Քեմալական Թուրքիայի կողմից այդ դժբախտ պետութեան ոչնչացման գլխաւոր հրահանգաւորողն ու գործընթացի հանդէպ իր անխոնջ վերահսկողութիւնն իրականացնողը Խորհրդային Ռուսաստանն էր:

Վերջերս զրուցում էինք այդ ժամանակին վերաբերող հրապարակումների հեղինակ մի ռուս հեղինակի հետ: Մենք մի քանի անգամ կրկնեցինք, որ քաջ գիտակցում ենք, որ պատմութիւնը եթէ-ներ կատեգորիկ կերպով չի ընդունում, բայց, յամենայն դէպս, հարցրեցինք՝ ինչպէ՞ս կը զարգանային դէպքերը, եթէ, ասենք, 1920-աշնանը Հայաստանը Թուրքիային չպարտւեր` չէ որ այդ ամէնը պարտութիւն էլ անւանել հնարավոր չէ, քանզի մարտական գործողութիւններ, որպէս այդպիսին, ռազմաճակատի մի մեծ հատւածում, ըստ էութեան, չեն էլ ընթացել. Կազմալուծւած ու բարոյալքւած հայկական բանակը պարզապէս հանձնել է տարածքները` այդ թւում և երկու հզոր բերդաքաղաք` Կարսն ու Ալեքսանդրապոլը: Մեր զրուցակիցը մեզ խորհուրդ տւեց նախևառաջ պարզել` հետագայում, Աստուած հեռու պահի, հանկարծ չկրկնւի, սեփական բանակի այդ աստիճանբարոյալքման և, ըստ էութեան, կամազուրկ և դիմադրութեան անընդունակ մի զանգւածի վերածւելու բոլոր պատճառները, և երկրորդը… այստեղ մեր զրուցակիցը չկարողացավ զսպել իր ժպիտը…

***

Իսկ Ռուսաստանի վերադարձը տարածաշրջան զուգակցւում է հայկական պետականութեան թուլացմամբ և, ի վերջոյ, նրա կործանմամբ ու նորանոր մարդկային ու տարածքային կորուստներով: Այդպէս էր Առաջին Հանրապետութեան օրոք, կործանարար գործընթացի առաջին փուլը` սուվերենութեան ռեալ նւազումը, իրականացւեց և շարունակւում է մեր աչքի առաջ: Իսկ երկրորդ` վերջնական փուլը, կարելի է ասել, որ արդեն նոյնպէս ընթացքի մէջ է: Բա ուրիշ ինչ է նշանակում մեր թշնամուն մատակարարել նորագոյն հարձակողական ու զանգւածային ոչնչացման զինատեսակներ և գալ այստեղ յայտարարել, թե մենք դրանով ապահովում ենք «ուժերի հաւասարակշռութիւնը»:


Պատմութիւնը լիովին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել