Կարդացի Կիպրոսի գլխավոր դատախազի հարցազրույցն ու դրա վերաբերյալ ֆեյսբուքահայերի կարծիքները: Ոչ վարչապետին եմ սիրում, ոչ էլ հանրապետական եմ, բայց ուզում եմ վերլուծությունս ներկայացնել:
Նախ նշեմ, որ այդ մարդը գործի կապակցությամբ որևէ փաստ կամ իրավունքի տեսանկյունից որևէ նորություն չասաց:
Երկրորդ. ես ինքս վստահ կարող եմ ասել, որ օրինակ Հայաստանում առանց անձի իմացության հնարավոր է գրանցել կազմակերպություն և դա միանգամայն օրինական ճանապարհով:
Երրորդ. որևէ մեկս, կարծում եմ, չգիտի` Կիպրոսն ինչքան իրավական երկիր է, ինչքանով է ոչ կոռումպացված և ընկերության գրանցման ինչ ընթացակարգեր ունի:
Չորրորդ. որքանով հետևում եմ «ՀԵՏՔ»-ին, անգամ իրենք երբեք չեն նշել գրանցման ընթացակարգերի մասին և այդ մասով վերլուծական չունեն...
ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ: Անձերով մի դատեք երևույթները, դա խելացի մոտեցում չէ!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել