Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմական համագործակցությունը մտել է բոլորովին այլ փուլ: Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեծ քանակությամբ զենք ու զինամթերքի վաճառքը փոքր ինչ նյարդայնացրել է հայ հասարակությանը:

Մինչդեռ պետք է հիշել, որ երկու տարի առաջ Իսրայելն Ադրբեջանին կրկնակի մեծ ծավալով զենք ու զինամթերք էր վաճառել:

Եթե մեկը հիշում ենք, մյուսն էլ հիշենք:

Սակայն խնդիրն այն է, որ 2014 թվականից Ռուսաստանն այլևս Հայաստանին զենք չի վաճառի: Չի կարող մի պետություն զենք վաճառել իր բանակային մեկ այլ միավորի, թեկուզ և այն գտնվում է իր պետական սահմաններից դուրս:

Հայաստանի զինված ուժերն այսօր Մոսկվայի համար նույն կարգավիճակն ունեն, ինչ Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հարավային զինվորական շրջանի զորամասերը:

Փաստացի և միջպետական պայմանագրով Հայաստանի Հակաօդային պաշտպանության ուժերը անցել են Ռուսաստանի ենթակայության տակ: Նիկոլայ Պատրուշևի այցից հետո պարզ դարձավ, որ վաղուց գոյություն ունի ստորագրված համաձայնագիր, ըստ որի` Հայաստանի օդային ուժերը ևս անցնում են Ռուսաստանի ենթակայության տակ (թեև դրան ՀԱՊԿ են անվանում):

Հայաստանի բանակային ստորաբաժանումները թեև առայժմ չեն գտնվում Ռուսաստանի անմիջական ենթակայության տակ, սակայն հիմնավոր ենթադրություններ կան, որ այն որոշակի պարբերականությամբ հաշվետու է Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբին (համենայն դեպս սպառազինությունների գծով` անմիջական):

Հիմա ինչպե՞ս կարող է Ռուսաստանը զենք վաճառել ինքն իրեն (իմա` Հայաստանին): Նա պարզապես կարող է վերազինել իր պետբյուջեի հաշվին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել