Իմ սիրելի...
Կորցնելով քեզ` ես ուզում եմ պահել ինձ մոտ գոնե այն պատկերը, որը մտադրվել եմ ստանալ քո նամակից...

Սիրո ուրախությունները, որ մենք զգացել ենք միասին, չափազանց քաղցր են եղել, որպեսզի ափսոսամ նրանց համար, և դժվար թե հնարավոր լինի դրանք վռնդել իմ սրտից... Ամենուրեք, ուր էլ նայելու լինեմ, ինչի մասին էլ մտորելիս լինեմ, նրանք միշտ իմ աչքի առաջ են, իմ հիշողության մեջ ...հիշողություններ, որոնք բորբոքում են կրակը հին զգացմունքների... Հիշողություններն այն մասին, ինչ եղել է մեր միջև, չեն լքում ինձ նույնիսկ երազում...
Նույնիսկ սուրբ պատարագի ժամանակ...երբ պետք է որ մեր մտքերը մաքուր լինեն, իսկ աղոթքները դուրս գան խորքից սրտի, իմ երևականյության մեջ կրկին հառնում են այն մարմնական ուրախությունները, որոնց տրվում էինք մենք, ու ես ավելի շատ մտածում եմ իմ մեղքերի, քան Աստծուն աղոթելու մասին... Պետք է որ ես ողբայի իմ մեղքերի համար, որոնք գործել եմ, բայց դրա փոխարեն ես հառաչում եմ կորցրած երջանկությանս համար...
Ես ոչինչ չեմ մոռացել - ո՛չ քաղցր ժամանակները, որ միասին ենք անցկացրել, ո՛չ էլ նույնիսկ այն տեղերը, որտեղ կատարվել են դրանք - այդ ամենը հավերժ դաջվել է իմ հոգում՝ քո սիրելի պատկերի հետ միասին... Լինելով քեզանից այսքան հեռու` ես նորից ու նորից վերապրում եմ այն, ինչ զգացել, ապրել ենք միասին... Եվ երբեմն իմ զգացմունքները դուրս են հորդում ու մատնում ինձ - մեկ` անզգույշ շարժումով, մեկ՝ պատահական բառով...
Միայն դու կարող ես ինձ վշտացնել, միայն դու կարող ես ինձ մխիթարել... Դու այնքան շատ ես ինձ պարտք... Ես միշտ հնազանդ եմ եղել քեզ ամեն ինչում ... կատարել եմ քո կամքը ... ավելին, իմ սերը հասավ այնպիսի բարձրունքների, այնքան նմանվեց խելագարության, որ հրաժարվեցի այն ամենից, ինչ այդքան փափագում էի... Արեցի ամեն ինչ` ապացուցելու համար, որ դու ես միակ տերը և՛ իմ մարմնի, և՛ իմ կամքի...
«Կին» բառը հնչում է պատվաբեր, արժանապատիվ, նույնիսկ սուրբ, բայց իմ սրտով է մեկ այլ անուն- լինել քո սիրուհին, սրտի տիրուհին, հարճը, նույնիսկ քո պոռնկուհին, եթե թույլ կտաս... Աստված գիտի, որ ես առանց վարանելու քեզ հետ կգայի նույնիսկ դժոխք... Իմ սիրտը ինձ չի պատկանում, այն քեզ հետ է եղել միշտ ու քեզ հետ է նույնիսկ հիմա... Եթե իմ սիրտը քեզ հետ չէ, ապա ո՞ւր է նա... Ու եթե դու չկաս, ինչպե՞ս կարող եմ ապրել ես... Դու ինձ պետք ես... Ես քո կարիքն ունեմ ... ու ես դարձյալ կլինեմ երջանիկ, եթե բարի լինես իմ հանդեպ...եթե շնորհի փոխարեն շնորհ տաս...փոքրի փոխարեն՝ մեծ և խոսքերի փոխարեն՝ գործեր... Կամ, գուցե, դու այնքան վստահ ես իմ սիրո և հավատարմության մեջ, որ նույնիսկ հարկ չես համարում իմանալ, թե ինչպես եմ ապրում... Եվ որքան շատ եմ հավատարիմ քեզ, այնքան շատ պիտի տանեմ քո արհամարհանքը? Խնդրում եմ ,հիշիր,թե ինչ եմ արել հանուն քեզ...Հիշիր ,թե որքան ես պարտք ինձ... Կար ժամանակ, երբ ես տրվում էի մարմնական ուրախություններին` չգիտենալով մինչև վերջ ինչն է առաջնորդում քեզ-սե՞րը, թե՞ կիրքը... Բայց գործերը գնահատվում են ավարտից հետո... Ես ինձ զրկեցի աշխարհիկ ուրախություններից` քեզ ցույց տալու համար, թե որքան եմ հավատարիմ, հնազանդ... Ես քոնն եմ-ավելի քան երբևէ...
Եվ այսպես, Աստծո անունով, որին դու նվիրել ես քեզ, խնդրում եմ, վերադարձիր ինձ մոտ-գոնե նամակներում... Ես ունեմ քո խոսքի մխիթարության կարիքը...որոնք կուժեղացնեն ինձ ու կտան նոր ուժեր Աստծուն ծառայելու համար...
Ականջալուր եղիր աղերսներիս...
Իմ այս երկար նամակն ավարտում եմ կարճ.
ՄՆԱՍ ԲԱՐՈՎ....
Իմ Միակ Սեր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել