Երկու ամիս Վիեննայում էի: Երբ որ քիչ թե շատ երկար բաժանումից հետո վերադառնում ես Հայաստան, մի տեսակ ընդհանրացնող հայացքով ես ամեն ինչին նայում: Երեւի որովհետեւ դրսի մեկնակետը, կամ ավելի ճիշտ սենց ասեմ` դիտակետը, մեջդ դեռ մի որոշ ժամանակ կա եւ մի քիչ դիստանսով ես նայում` որոշ հեռավորությունից:

Ու ահա էդ տեսակ թարմ ու ընդհանրացնող հայացքով նայելով, վերադարձիցս հետո գիտե՞ք` ինչ նկատեցի: Նկատեցի, որ հայաստանցիներս երկու մասի ենք հիմա բաժանված: Մի մասը զբաղված ա ճամպրուկները հավաքելով կամ առնվազն` դրա մասին խոսելով (երեւի թե քցում բռնում ա դեռ), մյուս մասը` Հայաստանն էս վիճակից հանելու երբեմն կարճաժամկետ, իսկ ավելի շատ` երկարաժամկետ ծրագրեր կազմելով: Ու սա նորություն ա: Որովհետեւ դեռ ոչ վաղ անցյալում` ընդամենը մի քանի տարի առաջ, հիմնական բաժանումը ուրիշ էր, հասարակությունը բաժանվում էր պայքարողների եւ (տարբեր պատճառներով) լռողների:

Էս նոր բաժանումը հասկանալի ա, որ լավ օրից չի առաջացել, բայց կարող ա նաեւ արդյունավետ լինել ու մեզ մի նոր տեղ դուրս բերել, եթե գիտակցենք դրա մեջ եղած շանսը ու անցնենք տարբեր կողմից առաջարկվող ծրագրերի քննարկմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել