
Այսօր նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է: Քաղաքակիրթ երկրներում նախագահի ծննդյան օրը համարվում է պետական տոների բաղկացուցիչներից մեկը, որովհետև նախագահը, անկախ անուն-ազգանունից, պետության խորհրդանիշերից է: Անշուշտ, մեր ժողովրդի հոգու մեջ այնքա՜ն շատ են նստվածքները, որ չեն ուզում հաշտվել ընդունելի նորմերի հետ... Ի՜նչ արած, հուսանք, որ կգա այն օրը, երբ երկրի նախագահն իսկապես խորհրդանիշ կլինի՝ վեր կուսակցական և անձնային ընկալումներից: Իսկ այժմ շնորհավորում եմ իմ հասակակից Սերժ Սարգսյանին, որին առաջին անգամ տեսել եմ 1978 թվականին, մայիսի 25-ին՝ անձրևային մի օր, ԼՂԻՄ մարզկոմի շենքում, իսկ երեկոյան թեյ ենք խմել Ստեփանակերտի «Քիրս» սրճարանում: Ներկա էր նաև Ռոբերտ Քոչարյանը... Կուզենամ, որ նախագահը հաճախ վերադառնա այդ տարիները և հենց այդ տարիների հայացքով նայի Հայաստանին ու հայաստանցիներիս, բոլորիս... Առողջություն եմ մաղթում, քաղաքական խոհեմություն և կամք...