
Քաղցկեղով հիվանդ Ավստրալիայի բնակիչ Դենիս Ռայթը մի քանի անգամ վերապրել է մահվան սարսափը և որոշել է կարգի բերել իր մտքերը՝ մահացողներին ուղղելով 10 խորհուրդ:
Վերջերս Ռայթը նշել է իր ծննդյան 66-ամյակը, սակայն սկսած 2009թ.-ից, երբ նրա մոտ հայտնաբերվեց գլխուղեղի քաղցկեղ, նրան սկսեցին պաշարել կյանքի անցավորության մասին մտքեր:
Այնուամենայնիվ, մահացու հիվանդության մասին տեղեկանալուց հետո նա ամուսնացել է մի կնոջ հետ, ով սիրում և հոգ է տանում նրա մասին:
Ներկայում ավստրալացին չգիտի, թե որքան է իրեն մնացել ապրելու, քանի որ նրա կյանքը կարող է ցանկացած պահի ավարտվել:
Ձեզ ենք ներկայացնում քաղցկեղով հիվանդ մարդու 10 խորհուրդները:
1. Մի՛ ծախսեք ձեր կյանքը այն աշխատանքի վրա, որը ատում եք: Կյանքը չափազանց կարճ է՝ միայն երեկոյան և հանգստյան օրերին ապրելու համար:
2. Եթե ձեր կյանքում ինչ-որ բացասական բան է տեղի ունենում, ինչը դուք չեք կարող լուծել, փորձեք համակերպվել:
3. Եթե ձեզ թվում է, որ կարող եք ինչ-որ բան փոխել, փորձեք անել դա՝ մոտենալով տարբեր կողմերից: Փորձեք հասկանալ խնդրի էությունը և այդ ժամանակ կհասկանաք ինչ անել:
4. Չկան «լավ» կամ «վատ» որոշումներ: Եթե դուք ինչ-որ սխալ բան եք արել, դրանից դաս քաղեք, որպեսզի հաջորդ անգամ ճիշտ անեք: Դուք կանխավ չգիտեք, թե ամեն ինչ ինչպես կդասավորվի, բայց դրա փոխարեն տխրում եք և իզուր ժամանակ կորցնում:
5. Մի՛ զղջացեք անցյալի համար, միևնույն է՝ այն փոխել չեք կարող: Ներկայով ապրեք, բայց ոչ մեկ վայրկյանով, քանի որ այն չափազանց կարճ է: «Հիման» ժամանակի այն հատվածն է, որը իր մեջ ներառում է անցյալի մի հատված, մի փոքր ապագա և հենց ներկան:
6. Ներողություն խնդրեք նրանից, ում հետ վատ եք վարվել: Դուք կատարյալ չեք, նույնիսկ մի փորձեք ձևացնել, ուղղակի ընդունեք պատասխանատվությունը ինչ-որ մեկի ցավի համար:
7. Որքան հնարավոր է՝ հաճախ բաց եղեք տարբեր գաղափարների համար: Ձեզ համար մի՛ բացառեք այլ հնարավորություններ:
8. Փորձեք երբեք չկորցնել հումորի զգացումը՝ չնայած, դա միշտ չէ, որ ստացվում է:
9. Carpe Diem: Այլ կերպ ասած՝ վայելեք պահը:
10. Մի՛ վախեցեք մահից: Եթե դուք չեք վախենում մահից, ապա չեք վախենա այն ամենից, ինչ կարող է մատուցել ձեզ կյանքը: