Այսօր Սերժ Սարգսյանը բագահայտորեն պատերազմ հայտարարեց հասարակությանը: Դա բնական էր և սպասվում էր: Սերժ Սարգսյանը երեք քայլ կատարեց. ա/ Մասնակցեց շախմատիստի պսակադրմանը` Կճոյանի կատարմամբ, բ/լռեց Օֆշորային սկանդալի մասին և բացահայտ պաշտպանեց վարչապետի, իսկ իրականում իր մերձավոր թիմին, բ/ ակնարկվեց, որ քրեական գործ է հարուցվելու Սուրեն Խաչատրյանի տան վրա «հարձակում» գործած գնդապետի հանդեպ: Սուրեն Խարատրյանին և Օֆշորի պահով նման կանխատեսում արել էի դեպքերի հենց հաջորդ օրերը: Տրամաբունթյունը հստակ է, Սերժ Սարգսյանն անձամբ, այլ որ թե վարչախումբը, ցուկցվանգի մեջ է հայտնվել: «Մարմնի» ցանկացած կտրուկ տատանման դեպքում համակարգը ենթակա է փլուզման: Սակայն «մարմնի» անշարժ վիճակը նույնպես կարող է բախտորոշ լինել, այն էլ շատ մոտ ժամանակահատվածում: Համակարգը կառավարելի վիճակում պահելու ռեսուրսները` թե՛ նյութական, թե՛հոգեբանական, թե՛ քաղաքական առումներով սպառված են: Ինչ ունենք.
ա/ հասարակության մեջ դժգոհությունն ավելանում է, սակայն բացակայում է այն ուժ, որն ունակ է մոբիլիզացնել այդ պոտենցիալը և իր վրա պատասխանատվություն վերցնել, ինչի մասին վարչակարգը տեղյակ է և այդ պատճառով իր վրա վստահ, բ/ բացակայում է մոբիլիզացիայի համար անհրաժեշտ գաղափարը: Ինչ է մեզ սպասվում. Անհուսության խորացման և արտագաղթի տեմպերի ուժգնացման հետ միասին,ավելանում է վարչակարգի «անկառավարելիության» գործակիցը, որն երկրաչափական պրոգրեսիայի է վերածվում, ինչի հետևանքով ավելանալու են նման դեպքերը, որոնք արագացնելու են պետական հաստատությունների քայքայման գործընթացը: Նման պայմաններում վարչակարգը տապալվելու է երկրի համար շատ ավելի անդառնալի հետևանքներով: Եվ ամենակարևորը, մենք մի իրավիճակի ենք հանգել, որ վարչակարգի հատվածները գիտակցաբար նպաստելու /նպաստում/ են այդ գործընթացին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել