
Յելիի համալսարանի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ զուգընկերների սեռական կյանքում առաջնորդը պետք է լինի կինը, սակայն՝ մինչև 29 տարեկան:
Գիտնականները կարծում են, որ հետևելով սեքսի, այսպես ասած, ավանդույթներին, երբ առաջնորդը տղամարդը պետք է լինի, կանայք իրենց պակաս հարմարավետ են զգում: 18-29 տարեկան 357 կանանց և 126 տղամարդկանց շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ կանայք միշտ չէ, որ հավատում են սեռական հարաբերություններում տղամարդու՝ առաջնորդ լինելուն: Շատ աղջիկներ իրենք են «վերահսկում դրությունը», ինչը դուր է գալիս և՛ նրանց, և՛ նրանց զուգընկերներին:
Հարցման ենթարկվածներին նաև թույլ է տրվել վերցնել կանացի պահպանակներ: Այն աղջիկներից շատերը, որոնց զուգընկերներն են անկողնում ղեկավարել իրավիճակը, հրաժարվել են դրանցից:
Հրաժարվել են նաև ղամարդիկ: Բանն այն է, որ այդ պահպանակները կանանց պաշտպանության միջոց են, ինչը կարող է խախտել դարերով ձևավորված՝ տղամարդու սեքսի մեջ գլխավորը լինելու ավանդույթը:
Այս մասին հաղորդում է Bagnet-ը: