Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Բանանա-խավիարա-ծիրանակեր հանրապետություններն ու «խրտվիլակները»Երբ լուրեր են տարածվում այն մասին, որ Ռուսաստանը, կամ սպառազինությունների մեծածավալ արտադրությամբ աչքի ընկնող ցանկացած այլ պետություն, միջին հեռահարության ինչ-որ տեսակի հրթիռներ է վաճառել Ադրբեջանի կամ Հայաստանի նման մի երկրի, ենթագիտակցությանս մեջ այդօրինակ գործարքները մշտապես կապակցվում են կատարված խարդախության զգացողության հետ: Այս կարգի զինատեսակները կիրառվում են սովորաբար լայնածավալ միջպետական պատերազմների ժամանակ, երբ հակամարտող կողմերը ռազմական գործողություններ են վարում ոչ միայն ռազմաճակատում, այլև ձգտում են առավելագույն վնասը հասցնել հակառակորդի թիկունքային ենթակառուցվածքներին, հոգեբանորեն և ֆիզիկապես ընկճել, չեզոքացնել նրա քաղաքացիական բնակչությանը: Նման դեպքերում առանձնակի արժեք է ձեռք բերում թշնամու թիկունքում ընտրված թիրախներին ուղղված հրթիռային հարվածները ճիշտ նշանակետին հասցնելու կարողությունը:

Նյութն ամբողջությամբ` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել