Հասարակության մեջ մեր ապագա տեղի և դիրքի սկիզբը դրվում է պատանեկության ժամանակ: Բոլորս անցնում ենք շենք, փողոց, թաղ, դպրոց, ԲՈՒՀ /շատերս/, բանակ/շատերս/ ճանապարհով: Էս միջավայրից յուրաքանչյուրը ունի իր չգրված օրենքները: Էդ օրենքները թեթև փոփոխություններով համարյա նույնն են: 
Ուզում ես եղիր նիհար, ճլտուզ /ոնց, որ ես/, ուզում ես եղեր չաղ ու ցմփոր, ուզում ես եղիր մկանուտ պարապած, կարևոր չի: Ցանկացած միջավայում կգտնվի մի չկայացած Հիտլերիկ, որը փորձումա իրեն ենթարկացնել շրջապատը: Որպիսի կարճ ասեմ, ասեմ չափազանցություններով, գույները խտացրած:
Հիտլերիկը սկզբից բոլորին ասումա, մի հատ թռի սիգարետ բեր: Մի քանիսը թռնում են սիգարետի, դրանք ողջ կյանքու լինում են թռնող, սիգարետ բերող:
Հիտլերիկին դա չի բավականացնում, էն առաջի խոսքից չթռնողնեի ականջին նստումա՝ ախպերս, ախպերականով, ոտս ցավումա, մի հատ սիգարետ առ բեր:
Մի հատված տրվումա էդ ախպերականին, ու հետո ողջ կյանքում ախպերականով բերումա:
Հիտլերիկը դրանով էլ չի բավարարվում: Էն չթռնոողների հետ սկսվումա սենց խոսակցություն՝
Ախպերս, սրանք չմո են, ես ու դու ենք ճիշտ տղերքը, իրանց հասնումա, մենք պտի սրանց ռուլիտ անենք, մեր պես տղերքը պտի կյանքը վայելեն: Ախպերս, մի հատ էն չմոյին ասա թռնի սիգարետ բերի: Սրանք էլ դառնում են ասողներ, նայողներ:
Տակը մնում են մի չնչին տոկոս, որ Հիտլերիկի ոչ մի ցանկությունը չեն կատարում:
Ու Հիտլերիկը հոգու խորքում հարգում է էդ մարդկանց, խուսափում է իրենցից, դիստանցիա է պահում, գիտակցլով, որ դրանք են իրական ուժեղները:

Իսկ իրական ուժեղները թքած ունեն ցանկացած Հիտլերիկի վրա:

Ասածս ինչա, Հայատանը էսօր աշխարհում իրան պահումա առաջին խոսքից ռուսաստանի համար սիգարետ բերողի նման: Ու, էս պահվածքի արդյունքնա, թէ մեր ներքին վիճակը, թէ արտաքին:

Ուշքի եկեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել