
Մենք իսկապես ապշել էինք, երբ հարցման արդյունքում պարզեցինք, որ տղամարդկանց մեծամասնությունը տանել չի կարողանում, երբ կինը թաց մազերով է անկողին մտնում: Դե, մինչև այն պահը, երբ պարզեցինք նաև, որ նման քայլը իրականում հանգեցնում է մազերի թեփոտմանը: Այնպես որ, նախքան քնելը մազերդ ֆենով թեթևակի չորացնելով` կապահովես առողջ գլխամաշկ:
Արևադարձային հաճույքներ երկուսի համար
Սպա պրոցեդուրան առավել կրքոտ կդառնա, եթե համադրես մերսումն ու տամանուի (ալեքսանդրյան դափնի) յուղը: Մերսումն օգնում է թուլացնել լարվածությունը, իսկ յուղն ունի թեփոտ մաշկը բուժելու հատկություն: Փորձիր այս քայլերը և ընկերոջդ անզուգական հաճույք կպարգևես: Յուղը տարածիր մարմնի առավել լարված հատվածներին: Նախ՝ մատներով ճնշում գործադրիր այդ հատվածի վրա, ապա՝ դանդաղ, սեքսուալ շարժումներով գործի դիր ձեռքերդ:
Ի դեպ. ՀԱՐՑՈՒՄ 100 ՊԱՏԱՀԱԿԱՆ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՇՐՋԱՆՈՒՄ
Լողափում դիմահարդարում կրելը 20% սեքսուալ է, 80%՝ ավելորդություն: